Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մարտ

Պայթուցիկ սարք է գործել Դոնեցկում ԵԱՀԿ-ի առաքելության կենտրոնակայանի մերձակայքում


ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 18-ի առավոտյան երեք պայթյուն Է որոտացել Դոնեցկի կենտրոնում, տուժածներ չկան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրադարձությունների վայրից հայտնել Է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը:

Նրա խոսքով՝ ասֆալտի մեջ երեք ձագարափոս Է գոյացել Դոնեցկի տեխնիկական ազգային ինստիտուտի ութերորդ կորպուսի, «Շախտյոր» մարզական համալիրի եւ Park inn հյուրանոցի մերձակայքում, որտեղ հաստատվել Է ԵԱՀԿ-ի առաքելությունը:

Տեղում աշխատում են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ՆԳ նախարարության փորձագետները, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:

ԴԺՀ-ի ուժային կառույցների աղբյուրը «ԻՆտերֆաքս»-ին հայտնել Է, որ պայթուցիկ սարքերը կարող Էին նետված լինել դրոնից: «Նախնական կարգով հիմնական վարկածը անօդաչու թռչող սարքից փոքր հզորության առանց պատյանի երեք պայթուցիկ սարքերի նետումն Է»,-ասել Է գործակալության զրուցակիցը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ