Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մի թղթադրամի պատմություն. ինչպես ընտրվեց Թումանյանի դիմանկարով էսքիզը

Մի թղթադրամի պատմություն. ինչպես ընտրվեց Թումանյանի դիմանկարով էսքիզը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կենտրոնական բանկը 1999 թվականին շրջանառության մեջ դրեց  500, 1 000, 5 000 և 20 000 անվանական արժեքով թղթադրամները:  Երկրորդ թողարկման թղթադրամներն իրենց արտաքին ձևավորմամբ և մշակման մոտեցումներով կտրուկ տարբերվում են առաջին սերիայի թողարկումներից: Երկրորդ սերիայի թղթադրամների վրա ազգային մշակույթի մեծերի խոշոր դիմապատկերներն են, ինչպես նաև նրանց գործունեությանն ու ստեղծագործությանն առնչվող պատկերներ: 50-ից մինչև 20 000 դրամ անվանական արժեքով թղթադրամների էսքիզների հեղինակն է Հայաստանի նկարիչների միության անդամ Աշոտ Մանուկյանը:

5000 դրամ արժողությամբ թղթադրամի վրա պատկերված է հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Աշոտ Մանուկյանը պատմեց թղթադրամի ստեղծման պատմությունը: Էսքիզի հեղինակը դժվարությամբ, բայց վերհիշեց, որ առաջարկը եղել է լեզվի ինստիտուտի կողմից, ինքն էլ մասնակցել է հայտարարված մրցույթին: Արդյունքում ստացվել է այն, ինչ ունենք: «Թղթադրամի դիմերեսին Հովհաննես Թումանյանի դիմանկարն է և Հաղպատի եկեղեցուց ճարտարապետական դետալներ, դարձերեսին՝ Լոռվա բնապատկերն է՝ Սարյանի կտավից»,-պատմեց հեղինակը:

Նա նշեց, որ թղթադրամի բազմաթիվ էսքիզներ է ունեցել, որից, սակայն, դրամի ստեղծման հանձնաժողովը, որի նախագահը ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանն էր, ընտրել է բոլորիս ծանոթ 5000 դրամանոցի էսքիզը:

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ արդեն իսկ սկսվել են պետական մակարդակով տարատեսակ միջոցառումների նախագծումներ՝ այդ հրաշալի հոբելյանը հավուր պատշաճի և մեծ շուքով նշելու համար։ 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]