Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի մասնակցել Կալիֆորնիայի Սենատի նիստին

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի մասնակցել Կալիֆորնիայի Սենատի նիստին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը փետրվարի 15-ին  ներկա է գտնվել Կալիֆորնիայի նահանգային Սենատի լիագումար նիստին, որի ընթացքում սենատոր Սքոթ Ուիլքը պաշտոնապես ներկայացրել է ՀՀ գլխավոր հյուպատոսին՝ ծանոթացնելով նրա կենսագրությանն ու անցած դիվանագիտական ճանապարհին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Սքոթ Ուիլքը մանրամասն ներկայացրել է Կալիֆորնիայի և Հայաստանի միջև հարաբերությունները, բարեկամական կապերի ընդգրկուն շրջանակն ու փոխգործակցությունը խորացնելու հեռանկարները:

Ջերմ ընդունելության ընթացքում Կալիֆորնիայի Սենատի անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակել Կալիֆորնիա-Հայաստան կապերի խորացմանը միտված շփումներն ու գործնական քայլերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]