Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պակիստանը կոնսուլտացիաների համար Հնդկաստանից հետ կանչեց իր դեսպանին

Պակիստանը կոնսուլտացիաների համար Հնդկաստանից հետ կանչեց իր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի արտաքին գործերի նախաարությունը կոնսուլտացիաների համար Հնդկաստանից հետ Է կանչել իր դեսպանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 18-ին հայտնել Է Պակիստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Ֆեյսալը:

«Մենք կոնսուլտացիաների համար Հնդկաստանից հետ կանչեցինք մեր դեսպանին»,- գրել Է Պակիեստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը Twitter-ի իր պաշտոնական Էջում:- Նա Նյու Դելիից մեկնել Է այս առավոտյան»: Որոշումն ընդունվել Է երկրների միջեւ հարաբերությունների սրման ֆոնին՝ կապված փետրվարի 14-ին հնդիկ ուժայինների ավտոշարասյան վրա գրոհին Պակիստանի մեղսակցության վերաբերյալ Նյու Դելիի պնդումների հետ: Փետրվարի 15-ին Հնդկաստանի իշխանությունները նույնպես հետ են կանչել Պակիստանում իրենց դեսպան Աջայ Բիսարիուին կոնսուլտացիաներ անցկացնելու համար: Բացի այդ, Հնդկաստանում Պակիստանի դսպանը կանչվել Է երկրի ԱԳ նախարարություն, որտեղ նրան վճռական բողոք են հայտնել:

Հնդկաստանի իշխանությունները Իսլամաբադիրց պահանջել են անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել այն ահաբեկիչների դեմ պայքարում, որոնք ստանձնել են հարձակման պատասխանատվությունը:

Փետրվարի 14-ին Ջամուի եւ Քաշմիրի նահանգում մահապարտ ահաբեկիչը պայթանյութով լի ավտոմոբիլ Է պայթեցրել զինվորական շարասյան մոտ, ինչի հետեւանքով, ըստ վերջին տվյալների՝ զոհվել Է 45 մարդ՝ Կենտրոնական ռեզերվի ոստիկանության ուժերի (ռազմականացված ոստիկանական կառույց) զինծառայողներ: Հարձակման համար պատասխանատվությունն ստանձնել Է «Ջաիշ ե Մուհամադ»-ը («Մուհամեդի բանակ»)՝ նահանգում գործող արմատական անջատողական խմբավորումներից մեկը: Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ Ջամուի եւ Քաշմիրի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունից հետո Պակիստանին կզրկեն առեւտրական բոլոր այն արտոնություններից, որոնք երկրին տրամադրվել են Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին համապատասխան:

«Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հնարավոր բոլոր դիվանագիտական միջոցները կձեռնարկի Պակիստանի լիակատար մեկուսացումն ապահովելու համար»,- հայտարարել Է Հնդկաստանի ֆինանսների նախարար Արուն Ջեյթլին: Նա նաեւ հավելել Է, որ Պակիստանի մասնակցությունն ահաբեկչական գործողությանն անվիճելի Է, եւ Հնդկաստանն ունի համապատասխան ապացույցներ: Մինչդեռ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 15-ին մերժել Է ահաբեկչական գործողությանը երկրի կառավարության մասնակցությանը վերաբերող պնդումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]