Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միքայել Մելքումյանը տնտեսական հեղափոխությունն իրատեսական է համարում տարեկան 2.5-3 մլրդ ներդրումների դեպքում

Միքայել Մելքումյանը տնտեսական հեղափոխությունն իրատեսական է համարում 
տարեկան 2.5-3 մլրդ ներդրումների դեպքում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելն իրատեսական է համարում տարեկան 2.5-3 մլրդ ներդրումների առկայության դեպքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մելքումյանն այս մասին հայտարարեց փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում:

«Բոլորս էլ հասկանում ենք, որ տնտեսական հեղափոխություն նշանակում է կտրուկ փոփոխություն իրերի վիճակի մեջ: Ժողովուրդը իր մաշկի վրա դա պետք է շատ արագ զգա: Դրա համար պետք են խոշոր ներդրումներ՝ տարեկան 2.5-3 մլրդ դոլար: Բայց արդյոք Հայաստանը պատրա՞ստ է տարեկան այդպիսի գումար ընդունել: Առանց մեծածավալ ներդրումների, գումարների, Հայաստանում չի կարող լինել տնտեսական հեղափոխություն»,- ասաց Մելքումյանը:

Պատգամավորի խոսքով՝ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկել կառավարության ծրագրին, սակայն դա չի նշանակում, որ իրենք չեն աջակցելու ծրագրի ու տնտեսական հեղափոխության իրագործմանը:

«Անկախ նրանից, թե մենք ինչպես ենք քվեարկել, մենք շահագրգռված ենք, որպեսզի տնտեսական հեղափոխությունը տեղի ունենա, բայց ասում ենք, որ չենք տեսնում հավանականություն, որ այս ծրագրով տնտեսական հեղափոխությունը կիրագործվի: Շատ արագ ժողովուրդը հիասթափվելու է: Մեզ պետք են ռեալ երաշխիքներ ծրագրի իրականացման համար»,- նշեց նա:

Փետրվարի 14-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց տնտեսական հեղափոխություն իրականացնելու քայլարշավ սկսելու մասին:

Փետրվարի 14-ին ՀՀ Ազգային ժողովը 82 կողմ, 37 դեմ ձայնով ընդունեց ՀՀ կառավարության ծրագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]