Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ամերիկացի սենատոր Մարկո Ռուբիոն սպառնացել է վենեսուելացի զինվորականներին. AP

Ամերիկացի սենատոր Մարկո Ռուբիոն սպառնացել է վենեսուելացի զինվորականներին. AP

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի սենատոր Մարկո Ռուբին (հանրապետական, Ֆլորիդայի նահանգից) պնդում Է, որ վենեսուելացի զինվորականները ստիպված կլինեն թաքնվել արդարադատությունից, եթե նրանք խանգարեն ԱՄՆ-ի մարդասիրական օգնության առաքմանը Բոլիվարյան Հանրապետություն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 17-ին այս մասին հայտնել Է Associated Press (AP) ամերիկյան գործակալությունը:

Ինչպես նշում Է գործակալությունը, Ռուբիոն, որը զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ այժմ հանգուցային դեր Է խաղում Կարակասի նկատմամբ Վաշինգտոնի ուղեգծի մշակման հարցում, ժամանել Է Կոլումբիայի Կուկուտա քաղաք, որը գտնվում Է Վենեսուելայի սահմանի մերձակայքում: Ավելի վաղ այնտեղ են ուղարկվել առնվազն երեք ամերիկյան ինքնաթիռներ՝ Վենեսուելայի համար նախատեսված մարդասիրական օգնությամբ: Կուկուտայում Է գտնվում համապատասխան բեռների բաշխման կենտրոններից մեկը:

Ռուբիոն հանդես Է եկել այն պնդմամբ, թե Վենեսուլեա օգնության առաքմանը խանգարելու փորձը կլինի «հանցագործություն մարդկության դեմ»: Նա նշել Է, որ վենեսուելացի զինվորականները, որոնք փորձում են խոչընդոտել դրան, «մինչեւ իրենց կյանքի վերջը կթաքնվեն արդարադատությունից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]