Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գուայդոն մեկ միլիոն կամավորների Է հավաքելու մարդասիրական օգնությունը երկիր հասցնելու համար

Գուայդոն մեկ միլիոն կամավորների Է հավաքելու մարդասիրական օգնությունը երկիր հասցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, որն իրեն երկրի ժամանակավոր նախագահ Է հռչակել, խնդիր Է դրել հավաքել մեկ միլիոն կամավորների՝դիմակայելու բանակային ստորաբաժանումներին, որոնք խոչընդոտում են արտասահմանյան օգնության մուտքը երկիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր սկզբունքային խնդիրն Է՝ մեկ միլիոն կամավորների հավաքել մինչեւ փետրվարի 23-ը»,- ասված Է արդեն 600 հազար գրանցված կամավորներին հղած նրա կոչում:

Նա կամավորներին հորդորել Է կենտրոնանալու հավաքների վայրերում: Զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներով՝ արդեն «հումանիտար ճամբարներ» են հիմնվել Վենեսուելայի մի շարք շրջաններում: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաժարվում Է միջանցքներ տրամադրել օգնությունը ներկրելու համար՝ այն բնորոշելով որպես «շոու», «նեխած կերակրի փշրանքներ»: Երկրում սննդամթերքի եւ դեղորայքի պակասը նա բացատրում Է Վենեսուելայի դեմ ամերիկյան պատժամիջոցներով՝ նշելով, որ երկիրն օգնություն Է ստանում բարեկամ պետություններից եւ ՄԱԿ-ից, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]