Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

Տարածքային ընտրական հանձնաժողովը Վարդենիսի և Ակունքի տեղամասերից ընտրախախտումների մասին դիմումներ չի ստացել


ԳԱՎԱՌ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Ակունք համայնքներում ավարտվեցին համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանը, ընտրություններն անցկացվել են Վարդենիս համայնքի 7 եւ Ակունք համայնքի 2 ընտրատեղամասերում։

Վարդենիս համայնքում մրցել  են  համայնքի ղեկավարի 8, Ակունքում՝ 5 թեկնածուներ: Բոլոր թեկնածուներն առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով: Նրանց հիմնական մասն անկուսակցականներ են:

Ընտրությունների ավարտին Վարդենիս համայնքում գրանցված 10 հազար 676 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 5850-ը , կամ ընտրողների ընդհանուր թվի 54,88 տոկոսը: Ակունք համայնքում գրանցված 3076 ընտրողներից քվեարկել են 2020-ը, կամ ընտրողների ընդհանուր թվի 65, 67 տոկոսը:

«Ընտրություններն ընթացան  օրենքով սահմանված կարգով, հանգիստ մթնոլորտում, առանց լուրջ միջադեպերի եւ խախտումների: Ընտրությունների ողջ ընթացքում տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրախախտումների մասին դիմումներ չի ստացել: Բոլոր ինը ընտրատեղամասերը փակվել են ժամը 20։00-ին, իսկ այժմ ընթանում է ձայների հաշվարկը»,- հավաստեց ՏԸՀ նախագահը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ