Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանը դեսպան Իշինգերին հրավիրել է մասնակցելու «Armenian Summit of Minds» գագաթնաժողովին

Նախագահ Սարգսյանը դեսպան Իշինգերին հրավիրել է մասնակցելու «Armenian Summit 
of Minds» գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը նշել է, որ տարեցտարի Մյունխենի անվտանգության համաժողովն ավելի ներկայացուցչական է դառնում, իսկ քննարկվող խնդիրներն արտացոլում են միջազգային անվտանգության արդի մարտահրավերները:

Նախագահ Սարգսյանը կարևորել է դեսպան Իշինգերի մեծ ներդրումը համաժողովի՝ որպես միջազգային ազդեցիկ հարթակներից մեկի կայացման գործում։

Նախագահ Սարգսյանը և դեսպան Իշինգերը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավորությունների մասին։

Արմեն Սարգսյանը հրավիրել է դեսպան Իշինգերին` այս տարվա հունիսին մասնակցելու առաջին անգամ Հայաստանում կազմակերպվող «Armenian Summit of Minds» գագաթնաժողովին, որն անցկացվում է Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]