Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարդենիսում, ժամը 17-ի դրությամբ, քվեարկել է ընտրողների  48,35, Ակունքում՝ 60,14 տոկոսը

Վարդենիսում, ժամը 17-ի դրությամբ, քվեարկել է ընտրողների  48,35, Ակունքում՝ 60,14 տոկոսը

ԳԱՎԱՌ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի փետրվարի 17-ին կայացող արտահերթ ընտրություններին, ժամը 17։00-ի դրությամբ, գրանցված 10 հազար 676 ընտրողներից մասնակցել է 4835-ը , կամ ընտրողների ընդհանուր թվի 44,36 տոկոսը, իսկ Ակունք համայնքի ղեկավարի ընտրություններին գրանցված 3076 ընտրողներից քվեարկել են 1850-ը, կամ ընտրողների ընդհանուր թվի 60,14 տոկոսը: Այս մասին «Արմենպրես»-ին  տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանը։

Վարդենիս համայնքում մրցակցում են  համայնքի ղեկավարի 8, Ակունքում՝ 5 թեկնածուներ: Բոլոր թեկնածուներն առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով: Նրանց հիմնական մասն անկուսակցականներ են: Թեկնածուներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  անդամ  են Վարդենիս համայնքի ղեկավարի թեկնածու Վահան Զարոյանը, Ակունք համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Սիմոնյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է Ակունք համայնքի ղեկավարի թեկնածու Սպարտակ Ղազարյանը:: «Ընտրություններն ընթանում են օրենքով սահմանված կարգով, հանգիստ մթնոլորտում, առանց լուրջ միջադեպերի եւ խախտումների»,-հավաստեց ՏԸՀ նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]