Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

Հայաստանը հանձնառու է խորացնել հարաբերությունները եղբայրական Կիպրոսի հետ


ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 17-ին հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները քննարկել են հայ-կիպրական բազմաշերտ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ` նշելով, որ երկու երկրներին միավորում են ավանդական բարեկամության և համընդհանուր արժեքների վրա հիմնված կապերը: Գոհունակությամբ արձանագրելով միջպետական հարաբերություններում և բարձրաստիճան շփումներում առկա բարձր դինամիկան՝ ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ եղբայրական Կիպրոսի հետ տարբեր բնագավառներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցությունն առավել խորացնելու և նոր որակ հաղորդելու ուղղությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը  Նիկոս Խրիստոդուլիդեսին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և կառավարության զարգացման ծրագիրը, որը միտված է նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտների զարգացման հիման վրա տնտեսության խթանմանը:

Անդրադարձ կատարելով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ամուր իրավական հիմք է ծառայում Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման առումով:

Հանդիպման ընթացքում կարևորվել է Կիպրոսի հետ միջազգային և տարածաշրջանային տարբեր հարթակների և նախաձեռնությունների շրջանակներում արդյունավետ համագործակցությունը։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ