Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդենիս և Ակունք համայնքներում ընտրություններն ընթանում են հանգիստ մթնոլորտում

Վարդենիս և Ակունք համայնքներում ընտրություններն ընթանում են հանգիստ մթնոլորտում

ԳԱՎԱՌ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Ակունք համայնքների ղեկավարների փետրվարի 17-ին տեղի կայացող արտահերթ ընտրություններն ընթանում են հանգիստ մթնոլորտում, առանց լուրջ միջադեպերի եւ խախտումների: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանը։

Վարդենիս համայնքի 7 եւ Ակունք համայնքի 2 ընտրատեղամասերը բացվել են փետրվարի 17-ի ժամը 8-ից: Վարդենիս համայնքում մրցակցում են  համայնքի ղեկավարի 8, Ակունքում՝ 5 թեկնածու: Բոլոր թեկնածուներն առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով: Նրանց հիմնական մասն անկուսակցականներ են: Թեկնածուներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  անդամ  են Վարդենիս համայնքի ղեկավարի թեկնածու Վահան Զարոյանը, Ակունք համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Սիմոնյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է Ակունք համայնքի ղեկավարի թեկնածու Սպարտակ Ղազարյանը:

Ժամը 14։00-ի դրությամբ՝ Վարդենիս համայնքում գրանցված 10 հազար 676 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 2906-ը  կամ ընտրողների ընդհանուր թվի 27,22 տոկոսը: Ակունք համայնքում գրանցված 3076 ընտրողներից, նույն ժամի դրությամբ, քվեարկել են 1322-ը, կամ ընտրողների ընդհանուր թվի 43,30 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]