1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Կիպրոս

Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Կիպրոս

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների թիմը մեկնել է ուսումնամարզական հավաքի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Փետրվարի 15-ից 16-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացրած հավաքից հետո Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Կիպրոս, որտեղ կանցկացնի մարզական հավաք և ընկերական հանդիպումներ՝ փետրվարի 19-ին մրցելով ռուսական «Ուրալ» թիմի խառը կազմի, իսկ փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի Մ-19 հավաքականի հետ: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը երևանյան հավաքի համեմատ մի շարք փոփոխություններ է մտցրել թիմի կազմի մեջ: Կիպրոսյան հավաքին կմասնակցեն հետևյալ ֆուտբոլիստները.  

 

Դարպասապահներ 

Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց»                       

Հարություն Մելքոնյան, «Փյունիկ»

 

Պաշտպաններ

Արսեն Եղիազարյան, «Բանանց»                                                                       

Արման Ղազարյան, «Բանանց»        

Սերգեյ Մկրտչյան, «Բանանց»

Պերճ Պողիկյան, «Փյունիկ»                                     

Էրիկ Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Վոլոդյա Սամսոնյան, «Արարատ»

Երջանիկ Ղուբասարյան, «Համբուրգ Մ-19» (Գերմանիա)

Արթուր Ժան Շահնազարյան, «Նոյգերսդորֆ Մ-19» (Գերմանիա)

 

Կիսապաշտպաններ                                                        

Պատվական Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան, «Արարատ-Արմենիա»

Մարտին Գրիգորյան, «Գանձասար-Կապան»

Արամ Խամոյան, «Լոկոմոտիվ»                                                                                               

Էրիկ Ազիզյան, «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)

Էմիլ Պետրոսյան, «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)

Դիրան Բեբեքյան Առանց ակումբ

 

Հարձակվողներ

Նարեկ Ալավերդյան, «Արարատ-Արմենիա»

Գերման Կուրբաշյան, «Գրոյտեր Ֆյուրտ Մ-19» (Գերմանիա)

Ղազար Դեմերջյան, «Հրադեց Կրալովե» (Չեխիա)

Արմեն Հովհաննիսյան, «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)

 

Ավելացնենք, որ Նարեկ Ալավերդյանը կմասնակցի ընկերական խաղերից միայն առաջինին, իսկ Մարտին Գրիգորյանը և Երջանիկ Ղուբասարյանը թիմին կմիանան փետրվարի 19-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]