Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

ՀՀ ԱԳ նախարարը և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը քննարկել են Սիրիայի հումանիտար իրավիճակի բարելավման հնարավոր քայլերը


ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 16-ին հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին։

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, բարձր գնահատելով արաբական աշխարհի հետ Հայաստանի ավանդական ջերմ բարեկամական կապերը՝ նախարար Մնացականյանը և գլխավոր քարտուղար Աբուլ Ղեյտը քննարկել են Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղության ձեռնարկվելիք քայլերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակի և դրա բարելավմանն ուղղված հնարավոր քայլերի շուրջ: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հումանիտար իրավիճակը Սիրիայում, մասնավորապես, հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները մշտապես եղել են Հայաստանի ուշադրության կենտրոնում, և Հայաստանը մտադիր է շարունակելու իր ներդրումը տեղում մարդասիրական առաքելությանը:

Զոհրաբ Մնացականյանը և Ահմեդ Աբուլ Ղեյտն անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ