Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԻՊ աշխատակազն իրականացնում է ՀՀ համայնքներում անցկացվող ընտրությունների դիտարկում. գործում են թեժ գծի հեռախոսահամարներ

ՄԻՊ աշխատակազն իրականացնում է ՀՀ համայնքներում անցկացվող ընտրությունների դիտարկում. գործում են թեժ գծի հեռախոսահամարներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության 24 համայնքում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը՝ փետրվարի 17-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում  է վաղ առավոտից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, քաղաքացիների ընտրական իրավունքը երաշխավորելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ իրականացնելու է ընտրական գործընթացի անկախ դիտարկում,  ապահովելու է արձանագրված ահազանգերի ու բողոքների քննարկումը, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրելու է իրավական խորհրդատվություն: 

«Առանձին ուշադրության ներքո են լինելու լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը:

Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116‑100:

Մարզերում աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`

 (043) 512-116՝ Շիրակի մարզ,

 (043) 991-189՝ Գեղարքունիքի մարզ»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]