Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ոստիկանությունում ստեղծվելու է ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանն ուղղված միջգերատեսչական հանձնաժողով

Ոստիկանությունում ստեղծվելու է ճանապարհային երթևեկության անվտանգության 
բարձրացմանն ուղղված միջգերատեսչական հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ փետրվարի 16-ին աշխատանքային խորհրդակցություն տեղի ունեցավ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման թեմայով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մասնակցում էին ճանապարհային ոստիկանության, կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Երևանի քաղաքապետարանի և բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ 

Ոստիկանության պետը, անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման անհրաժեշտությանը, ընդգծել է, որ խնդրի կարգավորումը հնարավոր է պատկան մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում։ 
Խորհրդակցության մասնակիցները ներկայացրին ոլորտի բարելավմանը վերաբերող և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ լուծում պահանջող առաջարկներ։ Քննարկվել ե մայրաքաղաքի կենտրոնական հատվածում տրանսպորտային միջոցների բեռնաթափմանը, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների բարելավմանը, ճանապարհաշինարարական նախագծերին, ինչպես և ոլորտը կարգավորող օրենսդրությանը առնչվող հարցեր։ Խորհրդակցության մասնակիցները խնդիրների լուծման վերաբերյալ ներկայացրին միջազգային փորձը՝ համեմատականներ անցկացնելով ճանապարհային երթևեկության ոլորտում Հայաստանում առկա խնդիրների հետ:

Քննարկման ավարտին որոշում կայացվել է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որն առավել խորքային կուսումնասիրի ոլորտը, կառաջարկի խնդիրների լուծման իրատեսական տարբերակներ, որոնք կյանքի կկոչվեն համատեղ աշխատանքի արդյունքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]