Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Էրդողանը կրկին խոսել է Ռուսաստանից C-400 գնելու մտադրության մասին

 Էրդողանը կրկին խոսել է Ռուսաստանից C-400 գնելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից զենիթահրթիռային C-400 համալիր գնելուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Hürriyet Daily News պարբերականին:

Թուրքիայի առաջնորդն այսպիսի հայտարարություն է արել փետրվարի 16-ին լրագրողների հետ զրույցում:

«Մենք Ռուսաստանից C-400 գնելու համաձայնություն ենք ձեռք բերել: Դրանից հրաժարվել մենք չենք պատրաստվում: Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ C-400-ների ներկրումը տեղի ունենա մինչև հուլիս, ինչպես մեզ խոստացել են»,- ասել է Էրդողանը:

Ինչպես հայտնում է Yeni Şafak պարբերականը, Էրդողանը հավելել է, որ Թուրքիան հետաքրքրված է նաև նոր C-500 համալիրներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]