Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ոստիկանության բաժին է ներկայացել Գինեվետ գյուղում դանակահարություն կատարած անձը 

 Ոստիկանության բաժին է ներկայացել Գինեվետ գյուղում դանակահարություն 
կատարած անձը 

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի բժշկական կենտրոնից փետրվարի 11-ին՝ ժամը 22.20-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ազդրի շրջանի կտրած-ծակած վերքեր և որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,
ոստիկանության Արարատի բաժնի և Արարատի մարզային վարչության ծառայողների համագործակցությամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, Գինեվետ գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակահարել է նույն գյուղի բնակիչ 30-ամյա Հայկ Մ․-ն։ 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հայկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով, ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում, փետրվարի 15-ին՝ ժամը 14.30-ին, նա ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին։ 
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Հայկ Մ․-ն ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]