Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայտնի է 2018 թվականին Հայաստանի լավագույն պարեկային ոստիկանի անունը

 Հայտնի է 2018 թվականին Հայաստանի լավագույն պարեկային ոստիկանի անունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2018 թվականի լավագույն պարեկային ոստիկան է ճանաչվել ենթասպա Տիգրան Սարգսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ենթասպա Տիգրան Սարգսյանը ոստիկանության համակարգում է 2004 թվականից։ Առաջին քայլերն արել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում, ապա տեղափոխվել արտաքին ծառայության ոլորտ։ 2014-ից Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 5-րդ վաշտում է։ 

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի հրամանատար Արթուր Խուդինյանը Տիգրան Սարգսյանին դրական է բնութագրում։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա լավագույն պարեկային ոստիկանը պարտաճանաչ և պատրաստված ծառայող է։ 
Շենգավիթում գերազանց հասարակական կարգ պահպանելուց բացի Տիգրան Սարգսյանը նաև ներդրում ունի հանցավորության դեմ պայքարի գործում։

2018 թվականին նա բացահայտել է 10 հանցագործություն, այդ թվում՝ սպանության սպառնալիքի, մարմնական վնասվածք հասցնելու, ծեծի ու գողության դեպքեր, նաև հայտնաբերել է թմրամիջոցներ։ Լավագույն պարեկայինը նախորդ տարի ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկել տարբեր իրավախախտումներ կատարած 177 անձի։ 
Վաշտի հրամանատար Արթուր Հովնանյանի խոսքով՝ Տիգրան Սարգսյանի կատարած աշխատանքը ոստիկանության հատուկ հանձնաժողովի դատին ներկայացրել են՝ հաշվի առնելով նաև նրա մարդկային որակները։ Վստահեցնում է, որ քաղաքացիների հետ շփումներում չափազանց հարգալից է․ երբեք բողոքներ չեն ստացել:
Տիգրան Սարգսյանը ծնվել է մանկավարժների ընտանիքում։ Փոքրուց սիրել է համազգեստն ու մտադրվել, որ մի օր ինքն էլ կրի՝ ծառայելով պետությանն ու ժողովրդին։ Պարեկայինի աշխատանքը համարում է բարդ ու հետաքրքիր։ Նրա խոսքով՝ պարեկայինը պետք է չափազանց զգոն և արագ կողմնորոշվող լինի։ Վստահեցնում է՝ ծառայությունը չսիրեր, վաղուց այլ աշխատանքի կանցներ։ 
Տիգրան Սարգսյանը 2016 թվականից ջոկի հրամանատար է։ Ծառայության արդյունավետության գրավականը համարում է առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]