Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանի ներկայացուցիչը Եթովպիայում մասնակցել է Սննդամթերքի անվտանգության միջազգային համաժողովի

Հայաստանի ներկայացուցիչը Եթովպիայում մասնակցել է Սննդամթերքի 
անվտանգության միջազգային համաժողովի

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում անցկացված «Սննդամթերքի անվտանգության առաջին FAO/WHO/AU միջազգային համաժողով»-ին, կազմակերպված Աֆրիկյան միասնության կազմակերպության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՄԱԿ ՊԳԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով, մասնակցել են նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, համաժողովին մասնակցող 140 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկվել են մի շարք ոլորտային առաջնահերթություններ՝ հանրային առողջության, առևտրի և սննդամթերքի անվտանգության ապահովման նկատառումներով: Անդրադարձել են նաև ՄԱԿ-ի՝ սնուցման վերաբերյալ գործողությունների տասնամյակին աջակցելու նախաձեռնություններին, ինչպես նաև ոլորտների և սահմանների միջև սննդամթերքի անվտանգության ռազմավարությունների ու մոտեցումների համախմբման հնարավորությունը՝ կայուն զարգացման նպատակներին (SDG) հասնելու ջանքերն ամրապնդելու նպատակով: Ելույթների առանցքում է եղել «Սնունդը ոչ միայն մշակույթ է, այլև մարդու հիմնանար իրավունքը» սկզբունքը:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը բազմաթիվ հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ է ունեցել կլիմայի արագ փոփոխության դարաշրջանում կայուն և անվտանգ սննդի համակարգերի մշակման, սնուցման խնդիրների և դրանց նկատմամբ վերահսկողության կարևորության, սպառողներին առողջ ընտրության հնարավորություն ընձեռելու և կայուն սննդի համակարգերով աջակցելու թեմաներով: Համաժողովին իր ելույթում նա շեշտել է հատկապես սպառողի կողմից հայտնաբերվող խախտումների իրազեկման կարևորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]