Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հայաստանն ու Լատվիան հանձնառու են ակտիվացնել քաղաքական երկխոսությունը և տնտեսական կապերը

 Հայաստանն ու Լատվիան հանձնառու են ակտիվացնել քաղաքական երկխոսությունը և 
տնտեսական կապերը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ: Նախարար Մնացականյանը շնորհավորել է Էդգարս Ռինկևիչսին՝ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթել ամենայն հաջողություն իր կարևոր առաքելությունում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները քննարկել են հայ-լատվիական օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական համագործակցության աշխուժացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու հանձնառությունը:

Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Էդգարս Ռինկևիչսը կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը և միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Որպես համագործակցության առաջնային ոլորտներ ընդգծվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, բանկային, սննդի անվտանգության ուղղությունները՝ միաժամանակ կարևորելով փորձի փոխանակմանն ուղղված համատեղ ծրագրերի նախաձեռնումը:  

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում համագործակցության դրական դինամիկայի պահպանման և առավել սերտացման հարցերի շուրջ:

Անդրադարձ կատարելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացի և կառավարության զարգացման օրակարգի առաջմղման համար: Նախարար Մնացականյանը հավելել է, որ Համաձայնագիրը միաժամանակ արդյունավետ գործիք է՝ խթանելու ոչ միայն Հայաստան-ԵՄ, այլ նաև ԵՄ անդամ երկրների հետ բազմակողմ և երկկողմ ձևաչափերով համագործակցությունը:

Հանդիպմանն ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ամրապնդման կարևորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]