Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրասիական փորձագիտական ակումբը նախորդ տարի Հայաստանի տնտեսության զարգացման վիճակը գնահատում է լավ

Եվրասիական փորձագիտական ակումբը նախորդ տարի Հայաստանի տնտեսության 
զարգացման վիճակը գնահատում է լավ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական փորձագիտական ակումբը 2018թ. Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների ֆոնին երկրի տնտեսության զարգացման վիճակը գնահատում է լավ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում փետրվարի 16-ին հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«2018թ. Հայաստանի համար եղել է դժվար տարի այն իմաստով, որ բազմաթիվ քաղաքական իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել ընթացող տնտեսական իրադարձությունների վրա: Մասնավորապես, 2017թ. հաջող ավարտից հետո մոտ 7,5% ՀՆԱ-ի աճի պայմաններում 2018թ. առաջին կիսամյակում գրանցվել է ռեկորդային ՀՆԱ-ի աճ` 9.2%, սակայն երկրորդ և երրորդ եռամսյակներում այդ ցուցանիշները սկսել են նվազել: Ամբողջ տարեկան ՀՆԱ-ի ցուցանիշը դեռ պաշտոնապես հրապարակված չէ, բայց մենք արձանագրում ենք, որ, ինչպես կանխատեսում էինք, այդ ցուցանիշը տարվա համար կազմելու է մոտ 5,5-6 տոկոսի շրջանակներում: Այս իրողությունների ֆոնին Հայաստանի տնտեսական զարգացման վիճակը 2018թ. պետք է գնահատել բավարար, նույնիսկ` լավ»,- ասաց Սաֆարյանը:

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողի խոսքով` այս ցուցանիշն իրենք կանխատեսել էին դեռևս նախորդ տարվա օգոստոսին, որն էլ վերահաստատել էին միջազգային հեղինակավոր վարկանիշային կառույցները:

Հայաստանում 2018թ. տեղի է ունեցել իշխանափոխություն: Ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մայիսին վարչապետ է ընտրվել ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ապա դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում օրենսդիր մարմնում մեծամասնություն է կազմել Փաշինյանի գլխավորած ուժը՝ «Իմ քայլը», իսկ նախկինում իշխող Հանրապետականը չի անցել Ազգային ժողով:   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]