Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանն և Լեոնիդ Կալաշնիկովն ընդգծել են հայ-ռուսական  հարաբերությունների դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում

Արարատ Միրզոյանն և Լեոնիդ Կալաշնիկովն ընդգծել են հայ-ռուսական 
 հարաբերությունների դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը շահագրգռված է առավել խորացնելու եւ զարգացնելու հայ-ռուսական հարաբերությունները, որոնք ունեն ավանդական բարեկամության բազմադարյա եւ հարուստ պատմություն: Արձանագրելով ռազմավարական փոխգործակցությունն ու վստահության վրա հիմնված հարաբերությունները` օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում ակտիվ համագործակցության խորացումը:

Լեոնիդ Կալաշնիկովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական փոխշահավետ գործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում այսուհետ եւս շարունակական կլինի: Նա կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ստեղծումը, ինչը լրացուցիչ խթանի երկու երկրների համանման հանձնաժողովների արդյունավետ փոխգործակցությունն ու օրակարգային խնդիրների քննարկման հարթակ կդառնա:

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում, քննարկել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու ուղիներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am