Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մարտ

Լեոնիդ Կալաշնիկովը կարևորում է ՀՀ և ՌԴ օրենսդրությունների ներդաշնակեցումը. Պետդումայի պատվիրակությունը հանդիպել է ԱԺ խմբակցությունների անդամներին


ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները փետրվարի 15-ին հանդիպել են  Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդամներ Ռուբեն Ռուբինյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արմեն Փամբուխչյանը, Վահե Հովհաննիսյանը, Նարեկ ՄկրտչյանըԱլեքսեյ Սանդիկովը եւ Գոռ Գեւորգյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Լիլիթ Մակունցն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների հիմքում ընկած բազմադարյա բարեկամությունը: Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝  նա համոզմունք է հայտնել, որ միջազգային հարթակներում համագործակցությունը կլինի շարունակական:

Լեոնիդ Կալաշնիկովը երկու երկրների միջպետական հարաբերությունների առավել  զարգացման գործում կարեւորել է օրենսդիր մարմինների միջեւ  փոխշահավետ համագործակցությունը: Նրա խոսքով` Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կապերը եղել եւ մնում են բարձր մակարդակի վրա:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ հանդիպմանը մասնակցել են խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, խմբակցության անդամներ Սերգեյ Բագրատյանը, Վարդեւան Գրիգորյանը, Նորա Առուստամյանը, Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանը եւ Սողոմոն Սողոմոնյանը:

Արման Աբովյանը բարձր է գնահատել հայ-ռուսական փոխգործակցությունը, նշել, որ այն արդյունավետ եւ կայուն զարգանում է:

ՌԴ ԴԺ ՊԴ կոմիտեի նախագահն ընդգծել է, որ գործընկերային համագործակցության այս ձեւաչափը լրացնում է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որն առկա է երկու երկրների հարաբերություններում:

Կողմերը կարեւորել են միջազգային տարբեր հարթակներում փոխշահավետ համագործակցությունը, անհրաժեշտ համարել այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն երկու ժողովուրդների, հատկապես երիտասարդների հոգեւոր-մշակութային կապերի խորացմանն ու ընդլայնմանը: Կարեւորվել է նաեւ երկու երկրներում միջհամայնքային շփումների ընդլայնումը:

ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոտիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի ղեկավարած  պատվիրակության հետ նույն օրը  հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության անդամներ Գուրգեն Բաղդասարյանը, Հարություն Բաբայանը, Մանե Թանդիլյանը, Արկադի Խաչատրյանը, Արմեն Եղիազարյանը եւ Հրանտ Այվազյանը:

Հայ եւ ռուս խորհրդարանականներն  անհրաժեշտ են համարել միջխորհրդարանական կապերի հետագա խորացումն ու ամրապնդումըկարեւորել  միջազգային տարբեր հարթակներում  փոխադարձ արդյունավետ համագործակցությունը:

Լեոնիդ Կալաշնիկովն առանձնապես կարեւորել է  երկու երկրների  ազգային օրենսդրությունների   ներդաշնակեցման գործընթացը՝  աջակցության պատրաստակամություն  հայտնելով:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ողջունելով պատվիրակության այցը Հայաստանխմբակցության անունից  պատրաստակամություն է հայտնել խորացնել ռուսական քաղաքական կուսակցությունների հետ համագործակցությունը եւ  նորովի քննարկել լուծում պահանջող որոշակի հարցեր:

Պատվիրակության ղեկավարը ռուս գործընկերներին  տեղեկացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործունեության ուղղությունների  մասին, կարեւորել  նրանց հետ արդյունավետ համագործակցության ամրապնդումը:

Խմբակցության ղեկավարը խոսել է նաեւ որոշ հարցերի մասին, որոնք   քննարկման եւ լուծման կարիք ունեն: Նա պարզաբանել է, որ դրանք վերաբերում են ՌԴ տարածքում հայ ներգաղթյալներին, նրանցից ոմանց արտաքսելուն եւ  իրավունքներին վերաբերող  խնդիրներին:

Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-ռուսական  բազմակողմ հարաբերություններինտարբեր միջազգային հարթակներում համագործակցությանը, տարածաշրջանային մի շարք խնդիրների  վերաբերող  հարցեր




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ