1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Էդուարդ Շարմազանովն ու Արտակ Զաքարյանը ՌԴ Պետդումայի պատվիրակության հետ քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հարցեր  

Էդուարդ Շարմազանովն ու Արտակ Զաքարյանը ՌԴ Պետդումայի պատվիրակության հետ 
քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հարցեր  

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը փետրվարի 15-ին հանդիպել են ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ մամուլի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել միջկուսակցական գործակցության հեռանկարին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]