Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուշի համայնքի մի շարք պաշտոնատար անձինք յուրացրել են 3,2 միլիոն դրամից ավելի գումար

Ուշի համայնքի մի շարք պաշտոնատար անձինք յուրացրել են 3,2 միլիոն դրամից ավելի 
գումար

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության և ԱԱԾ-ի համատեղ միջոցառմամբ օրերս բացահայտվել է առանձնապես խոշոր չափի գումար յուրացնելու դեպք։

«Արմենպրես»-ին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ հանցագործության վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Աշտարակի բաժնի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել։ 

Արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Ուշի համայնքի մի շարք պաշտոնատար անձինք, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2017-19 թվականների ընթացքում յուրացրել են 3,2 միլիոն դրամից ավելի գումար։
Միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պաշտոնյաները յուրացրել են 2017 թվականի սեպտեմբերից մինչ օրս համայնքապետարանում որպես հավաքարարհրամանագրված անձի անվամբ դուրս գրված 1,430,000 և նույն տարվա նոյեմբերին, Ուշիի բարեկարգման համար շինանյութ գնելու պատրվակով համայնքի բյուջեից դուրս գրված, ընդհանուր՝ 820 հազար դրամ գումարները։

Պարզվել է նաև, որ համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու պատրվակով 2017-18 թվականներին կեղծվել է համայնքի շուրջ 17 քաղաքացու դիմում ու ստորագրություն, և յուրացվել՝ շուրջ 950 հազար դրամ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]