Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են 
համագործակցության զարգացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան  Ստեֆանո Լազարոթոյին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ քաղաքական, տնտեսական, հումանիտար կապերի շարունակական խորացումը և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանը:

Դեսպան Լազարոթոն նշել է, որ պաշտոնավարման ընթացքում պատրաստ է ներդնել առավելագույն ջանքերը՝ հայ-շվեցարական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ։

Զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Վերահաստատելով համատեղ ընթացիկ ծրագրերը շարունակելու պատրաստակամությունը՝ կողմերն անդրադարձել են տարբեր ուղղություններով գործակցության զարգացման հնարավորություններին: Որպես այդպիսիք՝ երկուստեք հեռանկարային են համարվել գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, առողջարանային զբոսաշրջության, բնապահպանության, դեղագործության և մի շարք այլ ոլորտներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում կապեր հաստատել երկու կողմերի համապատասխան պետական մարմինների միջև և արդեն միջգերատեսչական մակարդակով մանրամասն քննարկել անելիքները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]