Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չինացիների կյանքի տարբեր կողմերը ներկայացող «Չինական ժամանակակից պատմվածքներ» գիրքը հանձնվեց ընթերցողների դատին

Չինացիների կյանքի տարբեր կողմերը ներկայացող «Չինական ժամանակակից 
պատմվածքներ» գիրքը հանձնվեց ընթերցողների դատին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չինական ժամանակակից պատմվածքներ» գրքում զետեղված կարճ ստեղծագործություններում գեղարվեստական անդրադարձ է կատարվում վերջին երեք տասնամյակների ընթացքում Չինաստանում տեղի ունեցած իրադարձություններին: Գործերն ընտրված են «Շանհայ Լիթրիչըր»-գրական հանդեսից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսն անցկացվեց փետրվարի 15-ին Հայաստանի ազգային գրադարանում:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Պատմվածքներում ներկայացվում են Չինաստանի Մշակութային  հեղափոխությունից հետո այնտեղ հաստատված  նոր կարգերը, կյանքի դրսևորումները: Ներառել ենք գործեր, որոնք արտահայտում են ժամանակակից մարդու, անհատի պահանջմունքները: Առաջ է քաշվում ազատ սիրո գաղափարը, մարդկային բարդ փոխհարաբերություններին անդրադարձող հարցեր են շոշափվում»,-նշեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, որը կազմել է ժողովածուն:  

Նա հավելեց, որ նախկինում Հայաստանում հրատարակվել են «Չինական հեքիաթներ», «Չինական առակներ», «Չինական պոեզիա» շարքերը:

Երիցյանը կարևորեց այն  փաստը, որ պատմվածքները միջնորդավորված լեզվի՝ անգլերենի օգնությամբ հայերեն են թարգմանվել Վալերի Բրյուսովի անվան համալսարանի՝ թարգմանություններով մասնագիտացող ուսանողների ուժերով: Գիրքը բաժանվելու է Հայաստանի բոլոր գրադարաններին:

ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն ասաց, որ հայ-չինական հարաբերությունները գնալով զարգանում են: Նրա խոսքով` դրական է գնահատվում  երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացումը: «Մեծացել է Չինաստան այցելող հայերի թիվը, իսկ չինացի զբոսաշրջիկները սկսել են ավելի շատ հետաքրքրվել Հայաստանով: Պետք է փաստեմ, որ հայերը և չինացիները շատ բան գիտեն երկու երկրների մասին: Դրան նպաստել են չինարեն  լեզվի ուսուցումը Հայաստանում, մշակույթի, գրականության տարածումը»,-նշեց դեսպանը:

Նա շեշտեց, որ նախորդ տարի Չինաստանի կենտրոնական հեռուստատեսություններից երեք նկարահանող խումբ է եկել Հայաստան ու փաստագրական բազմասերիանոց ֆիլմ նկարահանել:

Անդրադառնալով գրքի հրատարակմանը` Թիան Էրլուն ընդգծեց, որ դրանք նպաստում են մեր ժողովուրդների հոգևոր մերձեցմանը: Դեսպանությունը միշտ կաջակցի նման նախաձեռնություններին»,-եզրափակեց դեսպանը:

Շնորհանդեսին Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան դպրոցի սաները երաժշտության, ասմունքի և պատկերավոր նկարագրական ելույթների միջոցով ներկայացրեցին գրքում զետեղված պատվածքներից հատվածներ` մեծացնելով ներկաների հետաքրքրությունը դրա նկատմամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]