Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խոր Վիրապ վանական համալիրում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան զորամասի նորակոչիկների երդման արարողությունը

Խոր Վիրապ վանական համալիրում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան 
զորամասի նորակոչիկների երդման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոր Վիրապ վանական համալիրում փետրվարի 14-ին  տեղի է ունեցել 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի նորակոչիկների երդման արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինվորական երդման արարողությանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արցախյան ազատամարտի վետերաններ, նորակոչիկների ծնողները:

Միջոցառման մասնակիցները նորակոչիկներին մաղթել են խաղաղ և անվտանգ ծառայություն, համոզմունք հայտնել, հայոց բանակի շարքերը համալրած պատանիները բարձր կպահեն հայ զինվորի պատիվն ու արժանապատվությունը:

Արարողության ավարտին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը օրհնանքի խոսք է ուղղել նորակոչիկներին և նրանց հանձնել «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշաններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]