Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռազմական համալսարանում անցկացվել են հրամանատարական հավաքներ

Ռազմական համալսարանում անցկացվել են հրամանատարական հավաքներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում փետրվարի 11-ից 15-ը  անցկացվել են առաջին խմբի սպայական կազմի հրամանատարական հավաքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաքների մասնակիցներն ունկդրել են զեկույցներ զինված ուժերի կրթական համակարգում հեռավար ուսուցման ներդրման հեռանկարների, Հայաստանում ՆԱՏՕ-ի սոցիալական եւ կրթական ծրագրերի, ռազմարդյունաբերության զարգացման ուղիների և ՀՀ զինված ուժերի զարգացման հարցում այդ ոլորտի ունեցած դերի վերաբերյալ:

Ռազմական համալսարանի պետի պաշտոնակատար, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը ներկայացրել է առաջարկություններ բարձրագույն ռազմական ուսումնական հաստատության գործունեությունը բարելավելու վերաբերյալ:

Հավաքների ընթացքում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսները սպայական կազմին են ցուցադրել էլեկտրոնային եղանակով ուսումնական պարապմունքների անցկացման օրինակելի տարբերակներ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]