1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

2019-ին պետբյուջեից որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է ավելի քան 928 մլն դրամ

2019-ին պետբյուջեից որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 
ավելի քան 928 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարեց 2014 թ. դեկտեմբերի 18-ի որոշման մեջ, որով սահմանվում է ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ 2019 թ. ՀՀ պետբյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 928,871.2 հազար դրամ գումար, որը կբաշխվի ցանկում ընդգրկված փոխհատուցում ստացող համայնքներին:

«Գումարը տրամադրվում է ՀՀ Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 1), Վայոց ձորի (թվով 2) և Տավուշի մարզերի (թվով 11) 16 սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման նպատակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքով:

Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ համապատասխան աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են: «Ամեն ինչ անում ենք, որ Ձեր նախանշած ժամկետում՝ մարտի 15-ին, բոլոր տնտեսությունները ջուր ունենան»,- նշել է նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]