Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շախմատը դպրոցներում. դեմ և կողմ կարծիքներ

Շախմատը դպրոցներում. դեմ և կողմ կարծիքներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության նախարարությունը մտադիր է ուսումնանական նոր տարվա ծրագրում մի շարք առարկաներ բեռնաթափել, քննարկվող առարկաների շարքում նաև շախմատն է: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանի դպրոցների առարկայացանկից «Շախմատ»-ը հանելու հարցը քննարկման փուլում է: Նախարարը հավաստիացնում է՝ կա խնդիր, կան որոշակի բողոքներ՝ տնային աշխատանքների, դասավանդման հետ կապված:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հակադիր կողմերի կարծիքները` պե՞տք է արդյոք շախմատը դպրոցներում, թե ոչ:

Շախմատը որպես առարկա դպրոցներում ներդնելու համար շախմատի ֆեդերացիան և գիտահետազոտական ինստիտուտն աշխատել են 6 տարի: Ըստ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ Վահան Սարգսյանի՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շախմատը երեխաների սիրելի առարկաներից մեկն է: «Ուսումնասիրությունների արդյունքը ցույց է տալիս, որ շախմատը դրական ազդեցություն է ունենում ինտելեկտուալ որակների, մտածողության վրա: Այն ստեղծագործ մտածելակերպ է զարգացնում երեխայի մոտ»,-ասաց Սարգսյանը:

Սաթենիկ Մելքոնյանը, ում երեխան ևս դպրոցում անցնում է շախմատ առական, պնդում է, որ երեխաների, հատկապես ծնողների համար բարդություն է առաջանում: «Երկու տարի է, ինչ աղջիկս դպրոցում անցնում է շախմատ առարկան, սակայն պետք է նշեմ, որ առաջին հերթին մեծ դժվարություններ ենք ունենում խնդիրները տանը լուծելու հարցում, քանի ինքս չեմ տիրապետում շախմատին: Երեխաս բարձր առաջադիմություն ունի բոլոր առարկաներից, սակայն շախմատից է միայն կաղում: Ես այն կարծիքին եմ, որ եթե փոքրիկն ունի սեր շախմատի նկատմամբ և ներուժ՝ առաջխաղացում ապրելու այս ձևում, ապա դրա համար կան առանձին դպրոցներ: Ճիշտ կլինի, որ հաճախեն հենց այդ դպրոցներ: Նույն դասարանում սովորող երեխաների ծնողների մեծամասնությունը ևս համակարծիք են»:

Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր Սմբատ Լպուտյանի կարծիքով՝ շախմատը մեր երկրի բրենդներից մեկն է: «Շախմատը զարգանում է մեծ ուժով ամբողջ աշխարհում: Հայաստանը միակն է, որ արդեն անցել է այդ ամենի միջով: Մենք մեր փորձն ենք փոխանցում աշխարհի շատ երկրներին»,-ընդգծեց Լպուտյանը:

Շախմատը Հայաստանի դպրոցներում որպես պարտադիր առարկա դասավանդվում է 2011 թվականից: Շախմատը պարտադիր առարկա է Հայաստանի և Արցախի 1500 դպրոցներում՝ 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարաններում: 2018-ի տվյալով` շախմատով տարեկան զբաղվում է ավելի քան 50.000 դպրոցական, իսկ 320.000 երեխա գիտի շախմատ խաղալ: Ուսուցիչները տարին 3 անգամ վերապատրաստվում են, ստանում թարմացված ձեռնարկներ ու նոր մեթոդիկա:

Վարվառա Հայրապետյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]