Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ստաս Միխայլովը երևանյան մենահամերգին կկատարի քսան ստեղծագործություն

Ստաս Միխայլովը երևանյան մենահամերգին կկատարի քսան ստեղծագործություն

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական էստրադայի հայտնի երգիչ Ստաս Միխայլովը «Ես և Դու» խորագրով համերգային երեկոյին կհնչեցնի ինչպես իր երկրպագուներին քաջածանոթ, այնպես էլ նոր գործեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`երևանյան մենահամերգը տեղի կունենա ապրիլի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը հանդես կգա «Всё для тебя», «Только ты», «Ты, Между небом и землёй», «Без тебя», «Там За Горизонтом», «Берега мечты», «Спаси меня» երգերով:

Երևանյան հանդիսատեսը Միխայլովին կտեսնի ինչպես արդեն հարազատ դարձած ոճում, այնպես էլ նոր կերպարով։

Երգիչն այդ շրջագայությամբ ելույթներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքներում: Տարվա կտրվածքով արտիստը ծրագիրը կներկայացնի Պրահայում, Ցյուրիխում, Ֆրանկֆուրտում, Բեռլինում, Լոնդոնում, Միլանում և եվրոպական այլ քաղաքներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]