Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարության օպտիմալացումն առաջին հերթին արդյունավետության բարձրացման նպատակ ունի. Էդուարդ Աղաջանյան

Կառավարության օպտիմալացումն առաջին հերթին արդյունավետության բարձրացման 
նպատակ ունի. Էդուարդ Աղաջանյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության աշխատանքների օպտիմալացումն առաջին հերթին գործընթացների արագացման ու արդյունավետության բարձրացման նպատակ ունի: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Դրա  արդյունքում կլինեն կադրերի կրճատումներ: Բայց որպեսզի գնահատականը հստակ լինի՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն այս օրերին զբաղվում է վերակառուցման գործընթացում ներգրավված բոլոր նախարարությունների ֆունկցիոնալ ուսումնասիրության գործով: Եվ այս գործընթացի արդյունքում է, որ մենք կհասկանանք, թե քանի մարդ կկրճատվի և քանիսը մի տեղից մեկ այլ տեղ կտեղափոխվի: Սրանով արձանագրում ենք, որ կարևորագույն բանն այս պահին ֆունկցիոնալ կրկնությունը բացառելն է, ինչի արդյունքում պետական կառավարման համակարգը շատ ավելի արդյունավետ կաշխատի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Աղաջանյանը:

Նա նշեց, որ օպտիմալացման արդյունքում իրենց աշխատանքը կորցրած աշխատակիցների հետ կառավարությունը կապ կպահպանի, կգույքագրեն նրանց տվյալները:

«Եթե հետևեցիք, վարչապետի կողմից սոցապ նախարարին հանձնարարական է տրվել, որպեսզի մանրամասն տեղեկատվություն գեներացվի ՀՀ-ում առկա բոլոր թափուր աշխատատեղերի վերաբերյալ: Եվ այս պրոցեսի արդյունքում է, որ մենք օպտիմալացման հետևանքով կրճատված աշխատողների, ինչպես նաև գործազրկության հարցը պետք է փորձենք լուծել: Եվ սա մեկ օրվա լուծվելու հարց չէ, բայց մենք այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք»,- հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]