Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ծառայողական մեքենաները կրճատվելու են նաև պետական այլ գերատեսչություններում

Ծառայողական մեքենաները կրճատվելու են նաև պետական այլ գերատեսչություններում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմից զատ ծառայողական մեքենաները կկրճատվեն նաև մյուս պետական գերատեսչություններում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Վարչապետի կողմից համապատասխան հանձնարարություն է տրվել արդեն կառավարությանը ենթակա մարմիններին, իսկ կառավարությանը ոչ ենթակա մարմիններին այդ մասին առաջարկություն է ուղարկվել: Տեղյակ եք, որ մոտ երկու շաբաթ առաջ վարչապետի աշխատակազմը ավտոմեքենաների կտրուկ կրճատման որոշում է կայացրել: Ինչպես նշել էինք՝ այս որոշումը լոկալ բնույթ չի կրելու և պետք է տարածվի բոլոր պետական մարմինների վրա »,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Աղաջանյանը:

Նա նշեց, որ հաշվի առնելով այն, որ այս պահին դեռևս արձագանքներ չունեն պետական գերատեսչություններից, դժվար է ասել, թե քանի տոկոսով կկրճատվի ավտոպարկը: «Բայց տրամաբանությունն այն է, որ ամեն գերատեսչությունում նախարարից բացի այլ պաշտոնյա իրեն կցված ավտոմեքենա պետք է չունենա: Խոսքը գնում է ֆիքսված ավտոմեքենայի մասին, որը միայն տվյալ պաշտոնյային պետք է սպասարկի»,- ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]