1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ավելի լավ և ռեկորդային արդյունքներ ցույց կտամ Եվրոպայի առաջնությանը. Սիմոն Մարտիրոսյան

Ավելի լավ և ռեկորդային արդյունքներ ցույց կտամ Եվրոպայի առաջնությանը. Սիմոն 
Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանի առաջնությունում գրանցած արդյունքներից բարձր քաշեր է խոստանում բարձրացնել Եվրոպայի առաջնությունում:

«Այս պահի համար բարձրացրած կիլոգրամները բավարար են, քանի որ մեկ ամիս է, ինչ վերսկսել ենք մարզումները: Առավել շուտ չի կարելի լավ մարզավիճակ հավաքել, բայց ես մինչև Եվրոպայի առաջնությունը լավ մարզավիճակում կլինեմ: Ավելի լավ և ռեկորդային արդյունքներ ցույց կտամ Եվրոպայի առաջնությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց ծանրորդը:

Խոսելով առաջնությունում ծավալված մրցակցության մասին՝ Մարտիրոսյանը շեշտեց, որ ինքը իր սովորական քաշային կարգից բարձր է հանդես եկել և Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանն իր ընկերներ են` անկախ գրանցած արդյունքներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]