Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սոչիում ավարտվել է Սիրիայի հարցերով եռակողմ գագաթնաժողովը

Սոչիում ավարտվել է Սիրիայի հարցերով եռակողմ գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սոչիում ավարտվել է ՌԴ, Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողովը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Գագաթնաժողովի ժամանակ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայում կայուն խաղաղություն հաստատելու հետ կապված և մի շարք այլ հարցեր:

Գագաթնաժողովը տեղի է ունեցել Աստանայի գործընթացի շրջանակներում:

Գագաթնաժողովի արդյունքում հրապարակված փաստաթղթի համաձայն` նախագահները միակարծիք  դիրքորոշում են հայտնել Սիրիայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի շարունակական իրականացման, սիրիական հարցի քաղաքական լուծման առնչությամբ:

Փետրվարի 14-ին Էրդողանի հետ Սոչի էին մեկնել նաև Թուրքիայի պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների նախարարները, ինչպես նաև ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]