Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հնդկաստանը Պակիստանից հետ է կանչել դեսպանին Քաշմիրում ահաբեկչությունից հետո

Հնդկաստանը Պակիստանից հետ է կանչել դեսպանին Քաշմիրում ահաբեկչությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը որոշում Է ընդունել Պակիստանից ժամանկավորապես հետ կանչել իր դեսպանին Ջամուի եւ Քաշմիրի հյուսիսային նահանգում իրականացված ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի զոհ Է դարձել, ըստ վերջին տվյալների 45 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է հարավասիական այդ երկրի ԱԳ նախարարության մի աղբյուր:

«Մեր դեսպանը ետ Է կանչված կոնսուլտացիաների համար»,- հայտնել Է դիվանագետը ի պատասխան նախօրյակին տեղի ունեցած ռեզոնանսային միջադեպից հետո Նյու Դելիի եւ Իսլամաբադի հարաբերությունների հեռանկարները մեկնաբանելու խնդրանքի:

Ավելի վաղ Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ Ջամուի եւ Քաշմիրի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունից հետո Պակիստանին կզրկեն առեւտրական բոլոր այն արտոնություններից, որոնք երկրին տրամադրվել են Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին համապատասխան: «Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հնարավոր բոլոր դիվանագիտական միջոցները կձեռնարկի Պակիստանի լիակատար մեկուսացումն ապահովելու համար»,- հայտարարել Է Հնդկաստանի ֆինանսների նախարար Արուն Ջեյթլին:

Նա նաեւ հավելել Է, որ Պակիստանի մասնակցությունն ահաբեկչական գործողությանը, որի պատասխանատվությունն ստանձնել Է Ջամուի եւ Քաշմիրի նահանգում գործող արմատական անջատողական խմբավորումներից մեկը` «Ջաիշ-ե-Մուհամադ»-ը («Մուհամադի բանակ»), անվիճելի Է, եւ Հնդկաստանն ունի համապատասխան ապացույցներ: Մինչդեռ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 15-ին մերժել Է Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում կատարված ահաբեկչական գործողությանն այդ երկրի կառավարության մասնակցությանը վերաբերող պնդումները: «Մենք վճռականորեն ժխտում ենք Հնդկաստանի կառավարության եւ մեդիաշրջանների զրպարտությունները, որոնք փորձում են (Հնդկաստանում) կատարված հարձակումը կապել Պակիստանի պետության հետ՝ առանց հետաքննության անցկացման»,- հայտնել Է ԱԳ նախարարությունը:

Փետրվարի 14-ին Ջամուի եւ Քաշմիրի նահանգում մահապարտ ահաբեկիչը պայթանյութով լի ավտոմոբիլ Է պայթեցրել զինվորական շարասյան մոտ, ինչի հետեւանքով, ըստ վերջին տվյալների՝ զոհվել Է 45 մարդ՝ Կենտրոնական ռեզերվի ոստիկանության ուժերի (ռազմականացված ոստիկանական կառույց) զինծառայողներ: Հարձակման համար պատասխանատվությունն ստանձնել Է «Ջաիշ ե Մուհամադ»-ը («Մուհամեդի բանակ»)՝ նահանգում գործող արմատական անջատողական խմբավորումներից մեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]