Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրախորհրդարանի պատվիրակությունը կժամանի Վենեսուելա եւ հանդիպում կունենա ընդդիմության հետ. EFE

Եվրախորհրդարանի պատվիրակությունը կժամանի Վենեսուելա եւ հանդիպում կունենա ընդդիմության հետ. EFE

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատվիրակությունը փետրվարի 17-ին կժամանի Վենեսուելա, որպեսզի մի քանի հանդիպում անցկացնի, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերի հետ: Այդ մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 14-ին հայտնել Է EFE գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նրա տվյալներով՝ պատվիրակությունը, որը բաղկացած Է վեց մարդուց, հանդիպումներ կանցկացնի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի, ինչպես նաեւ եվրոպական երկրների դեսպանների հետ: Նշվում Է, որ եվրախորհրդարանականները Վենեսուելայում կգտնվեն մինչեւ հաջորդ երեքշաբթի օրը՝ փետրվարի 19-ին:

Հունվարի 23-ին Գուայդոն իրեն հայտարարել Է երկրի նախագահի պաշտոնակատար: Նույն օրը նրան պետության ժամանակավոր ղեկավար Է ճանաչել ԱՄՆ-ը, նրան միացել են Լիմայի խմբի երկրները (բացառությամբ Մեքսիկայի), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, մի շարք այլ երկրներ: Մադուրոն տեղի ունեցածը որակել Է հեղաշրջման փորձ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]