Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՀ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանը տնտեսական աճի ներառականության ապահովման գործում

ԱՄՀ-ն պատրաստակամություն  է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանը տնտեսական 
աճի ներառականության ապահովման գործում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հոսեին Սամիի գլխավորած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի քննարկումն է եղել։

ԱՄՀ պատվիրակության անդամները հետաքրքվել են կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական պաշտպանության և գործարար միջավայրի բարելավման մարտահրավերներում ՀՀ կառավարության տեսլականով և այդ ոլորտներում նախարարությունների գործառութային բաժանման հարցով:

Միաժամանակ, Արժույթի միջազգային հիմնադրամը  հայտնել է իր պատրաստակամությունը աջակցելու ՀՀ կառավարությանը ծրագրում ընդգրկված տնտեսական աճի ներառականության ապահովման գործում։

Տիգրան Խաչատրյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է իրենց հետաքրքրող հարցերի շրջանակը, մասնավորապես՝ հստակեցրել նախարարության կոնկրետ անելիքները վերը նշված ոլորտներում, անդրադառձել նաև գործարար միջավայրի բարելավմանը միտված առաջիկա քայլերին:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ ըստ ՀՀ կառավարության կողմից մշակվելիք առաջնահերթությունների ցանկի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]