Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լուկաշենկոն Պուտինի հետ քննարկել է ՌԴ-ի եւ Բելառուսի հարաբերությունները նախագահների փոխվելուց հետո

Լուկաշենկոն Պուտինի հետ քննարկել է ՌԴ-ի եւ Բելառուսի հարաբերությունները նախագահների փոխվելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են Ռուսաստանի եւ Բելառուսի ոչ միայն այսօրվա հարաբերությունները, այլեւ դրանց ապագա զարգացման համատեքստում, այդ թվում՝ պետությունների ղեկավարների փոխվելուց հետո: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Բելառուսի ղեկավարը՝ ամփոփելով փետրվարի 13-ից մինչեւ 15-ը կայացած զրույցների մի քանի փուլերի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք անկեղծորեն միմյանց ասում ենք, որ մենք հավերժ չենք, որ ինչ-որ ժամանակ հեռանալու ենք: Իսկ ի՞նչ ենք թողնելու մեր երեխաներին: Նրանք ինչպե՞ս կշարունակեն մեր քաղաքականությունը: Դա նույնպես մեզ՝ որպես քաղաքական գորիչների, չի կարող չանհանգստացնել»,- ասել Է նա:

Ինքնիշխանության հարցը ռուս-բելառուսական բանակցություններում նույնիսկ չի քննարկվում, կան երկու առանձին պետություններ, ասել Է Լուկաշենկոն: «Դե մենք ինչու՞ արծարծենք Ռուսաստանի եւ Բելառուսի ինքնիշխանության հարցերը: Դա սրբապատկեր Է, սրբություն»,- նշել Է Բելառուսի ղեկավարը: Ըստ որում նա հայտարարել Է, որ ՌԴ-ն եւ Բելառուսը պատրաստ են միավորվել, եթե դրան պատրաստ են նրանց ժողովուրդները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]