Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում ընդունել են ՌԴ ԴԺ Պետական դումայի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում ընդունել են ՌԴ ԴԺ Պետական դումայի 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը եւ հանձնաժողովի անդամները փետրվարի 15-ին  հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Միքայել Մելքումյանն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների միջեւ գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցությունն ու ավանդական բարեկամությունը: Անդրադարձ է կատարվել միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցության խթանմանը, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ շրջանակում:

Բանախոսը, ներկայացնելով իր գլխավորած հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները, առանձակի կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների համանման հանձնաժողովների փոխշահավետ համագործակցությունը կոնկրետ օրակարգով, որի առանցքում կլինեն ինչպես ԵԱՏՄ շրջանակում, այնպես էլ հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող խնդիրները: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին շրջանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության տեմպերն աճել են, ինչը պայմանավորված է նաեւ կառավարության կողմից տնտեսական կառուցվածքի փոփոխությամբ:

Միքայել Մելքումյանն անդրադարձել է նաեւ համագործակցությանը միջազգային այնպիսի նախագծերի շուրջ, որոնք երկու պետությունների հետաքրքրության առանցքում են, կարեւորել փոխգործակցությունը Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի շրջանակում:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը բարձրացրել է Վերին Լարսին այլընտրանք՝ նոր տրանսպորտային միջանցք ունենալու խնդիրը եւ կարեւորել ռուս գործընկերների աջակցությունը մասնավորապես համապատասխան օրենսդրության մշակման հարցում:

Լեոնիդ Կալաշնիկովն իր հերթին կարեւորել է խորհրդարանների երկու պրոֆիլային հանձնաժողովների սերտ համագործակցությունը, համատեղ նիստերի անցկացումը: Նա անդրադարձել է ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակում օրենսդրության ներդաշնակեցման խնդիրներին՝ նշելով, որ իր գլխավորած հանձնաժողովն այդ կապակցությամբ մշակել է առաջարկների փաթեթ: Հանձնաժողովի նախագահը քննարկել է նաեւ միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը միտված մի շարք միջոցառումներին վերաբերող հարցեր՝ կարեւորելով հայկական կողմի ակտիվ մասնակցությունն այդ ձեւաչափերին:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է հայկական համայնքի դերը երկկողմ տնտեսական կապերի զարգացման գործում, ինչպես նաեւ փոխգործակցության խորացումը տարբեր հարթակներում: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]