Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԸՀ-ն հանդես է գալու նախընտրական քարոզչության մասին սահմանում ստեղծելու առաջարկությամբ

ԿԸՀ-ն հանդես է գալու նախընտրական քարոզչության մասին սահմանում ստեղծելու 
առաջարկությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է առաջիկայում առաջարկությունների փաթեթով հանդես գալ: Առաջարկներից մեկն էլ վերաբերելու է նախընտրական քարոզչության մասին հստակ սահմանում ունենալուն:

 «Արմենպրես» -ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Նախընտրական քարոզչության հետ կապված կարևոր առաջարկություն կա: Մենք նախընտրական քարոզչությանը վերաբերող բավականին շատ իրավանորմեր ունենք՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և Քրեական օրենսգրքում: Սակայն օրենքում բուն նախընտրական քարոզչության սահմանում, որպես այդպիսին, տրված չէ, որ մարդը հասկանա՝ ինչ պետք է խախտի, որ դրա համար ենթարկվի պատասխանատվության»,- ասաց Մուկուչյանը:

Նա նշեց՝ հաճախ ԶԼՄ-ների  ներկայացուցիչները հարցնում են ՝ արդյոք ընտրության օրը որևէ քաղաքական ուժի ներկայացուցչի կողմից խոսելը կարո՞ղ է դիտվել նախընտրական քարոզչություն և հետևանքի հանգեցնել: Եվ Մուկուչյանի կարծիքով՝ այս առումով պետք է նախընտրական քարոզչության հստակ սահմանում լինի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]