1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ամեն շաբաթ Նիկոլ Փաշինյանին կզեկուցի հանձնարարականների կատարման ընթացքը

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ամեն շաբաթ Նիկոլ Փաշինյանին կզեկուցի 
հանձնարարականների կատարման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարեց կառավարության նիստի սկզբում 15 կետերի վերաբերյալ ամենշաբաթյա զեկույց ներկայացնել:

«Պարոն Աղաջանյան, ամեն ուրբաթ օրը հավաքեք տեղեկատվությունը բոլոր կետերի, և ամենշաբաթյա ռեժիմով ամեն ուրբաթ օր ես Ձեզնից սպասում եմ տեղեկատվություն, թե յուրաքանչյուր ուղղությամբ ինչ է արվում, ինչ չի արվում, ինչ խոչընդոտներ կան և ինչ անելիքներ կան: Իհարկե, այս ցանկն առաջիկայում մենք կընդլայնենք ըստ անհրաժեշտության, բայց այսօր, կարծում եմ, շատ ճիշտ է, որ միանգամից մենք անցնենք գործի և միջոցառումների ցանկի հաստատմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը թվարկել էր մի քանի ուղղություններ, որոնց ուղղությամբ կառավարությունը պետք է աշխատի.

     «1. Վերանայել մինչև այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանց ընթացքը, բացահայտել դրանց իրականացման հետ կապված խնդիրները, կենտրոնացնել տեղեկատվությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:

  1. կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ կազմել, այդ թվում ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով,
  2. արագացնել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը,
  3. հիմա բացվում է սեզոնային աշխատանքի շրջանը, մշակել մեխանիզմ, որ սեզոնային աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացին չզրկվի սոցիալական կամ ընտանեկան նպաստից:
  4. հաշվառել ՀՀ-ում առկա բոլոր աշխատատեղերը, աշխատավարձով, հասցեով, ընկերություններով,
  5. արագ բացահայտել այն մարդկանց, որոնք ամսական 100 հազար դրամ եւ ավելի վարկեր են սպասարկում եւ միաժամանակ օգտվում են նպաստի համակարգից,
  6. բանկային տոկոսադրույքի նվազեցման խնդիրը պահել օրակարգում եւ ռազմավարություն մշակել:
  7. միկրոբիզնեսը, անասնապահությունը վարկավորելու գործուն մեխանիզմներ մշակել,
  8. մեծ թափով սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը,
  9. ակտիվացնել ու զարգացնել այն բոլոր այն ուսումնական կենտրոնները, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է: Այս նպատակով համատեղ ծրագրեր իրականացնել հանրային եւ այլ հեռուստաընկերությունների հետ,
  10. ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերակենդանացման ու ակտիվացման գործում,
  11. կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի եւ գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերը ամբողջությամբ իրականանան,
  12. ջրամբարաշինության եւ ճանապարհաշինության նախագծերի գույքագրում իրականացնել եւ նոր նախագծեր նախաձեռնել՝ զուգահեռաբար բանակցելով դոնոր կազմակերպությունների հետ,
  13. մսի եւ մսամթերքի արտահանման մեխանիզմների գույքագրում իրականացնել եւ աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը,
  14. պատրաստվել պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին, համոզվել գործող մեխանիզմների գործունակության մեջ եւ նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել»,- թվարկել է վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]