Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Փաշինյանը Հայաստանի հանրության կողմից ընկալված է համարում կառավարության տնտեսական հեղափոխության բանաձևը

Փաշինյանը Հայաստանի հանրության կողմից ընկալված է համարում 
կառավարության տնտեսական հեղափոխության բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության տնտեսական հեղափոխության բանաձևը Հայաստանի հանրության կողմից ընկալված է: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը պետք է ընդունի կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկը, սակայն այդ ցանկը պետք է տարանջատվի հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց՝ վերանայել բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանք, բացահայտել ներդրումների համար առկա խնդիրները, կենտրոնացնել տեղեկատվությունը տնտեսական ներդրումների և զարգացման նախարարությունում:

Նա հանձնարարեց նաև կարգավորումների պարզեցման քարտեզ կազմել, ջրի, գազի հասանելիության հարցը լուծել, ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքը արագացնել:

Անդրադառնալով սեզոնային աշխատանքի ժամանակաշրջանին՝ նա ասաց, որ աշխատելու դեպքում չպետք է մարդկանց զրկել ընտանեկան և սոցիալական նպաստից։

«Մեծ թափով սկսել վերամասնագիտական ուսումնական կենտրոնների ստեղծումը, ակտիվացնել և զարգացնել այն բոլոր ուսումնական կենտրոնները, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  հանձնարարեց վարչապետը:

Գյուղատնտեսության ոլորտին ուղղված հանձնարարականներ ներկայացրեց՝ նշելով, որ կաթիլային ոռոգման, գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման աշխատանքը ավելի արդյունավետ լինի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]