Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունն ունի բազմաթիվ ներդրումային ծրագրեր. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն ունի բազմաթիվ ներդրումային ծրագրեր. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ունի բազմաթիվ ներդրումային ծրագրերի առաջարկներ, որոնց մի մասն իրականանալի է, մի մասն անլուրջ է, մի մասի վրա էլ պետք է աշխատել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդ որում, պոտենցիալ ներդրողները պետության հետ հարաբերվելու տարբեր ուղիներ են նախընտրում: Մի մասը նախընտրում է նախարարությունների հետ աշխատել, մի մասն աշխատել փոխվարչապետերի կամ վարչապետի, մարզպետների հետ: Դա նորմալ է, ով ում հետ ուզում է, թող աշխատի, բայց ներդրումային բանակցությունները կենտրոնանան տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ մարդու բանկային պատմությունը շատ կարևոր է ներդրումային պոտենցիալը հասկանալու համար։

«Եթե մարդը կյանքում իր բանկային հաշվին 5000 դոլար չի ունեցել ու եկել ասում է 80 միլիոնի ներդրում եմ ուզում անել, հասկանալի է, որ այդտեղ ինչ-որ բան այնպես չէ», - ասաց ՀՀ վարչապետը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]