Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց պետական հիմնարկների ֆինանսավորման բյուջեին

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց պետական հիմնարկների ֆինանսավորման բյուջեին
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել Է բյուջեի ընդունման օգտին, որը թույլ Է տալիս ֆինանսավորել պետական հիմնարկությունների գործունեությունը: Ավելի վաղ բյուջեին հավանություն Էր տվել Սենատը: Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված՝ բյուջեի օրինագիծն այժմ կներկայացվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Օրենքի ընդունումը թույլ կտա խուսափել նոր շաթդաունից՝ պետական հիմնարկությունների աշխատանքի դադարեցումից ֆինանսավորման բացակայության պատճառով: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը լրագրողներին հայտնել Է, որ Դոնալդ Թրամփը մտադիր Է փետրվարի 15-ին ստորագրել բյուջեի մասին օրենքը՝ միաժամանակ հայտարարելով երկրում արտակարգ դրություն սահմանելու մասին: Արտակարգ դրության ռեժիմի կիրառումը Թրամփին թույլ կտա ավելացնել Մեքսիկայի հետ սահմանին արգելափակոցների կառուցման հատկացումները, քանի որ բյուջեի նախագծում, որը քննարկվում Է Կոնգրեսում, այդ նպատակի համար հատկացված Է սոսկ 1,375 միլիարդ դոլար՝ նախագահի կողմից պահանջված 5,7 միլիարդ դոլարի փոխարեն: Արտակարգ դրության սահմանման դեմ վճռականորեն հանդես են եկել դեմոկրատները: Այսպես, Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը հայտարարել Է, որ «արտակարգ դրության ռեժիմի սահմանումը օրինազացություն Է համազգային մասշտաբով»: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին սպառնացել Է դատական հայց հարուցել Թրամփի որոշման դեմ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]