Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Արսենալ»-ը պարտվեց Բելառուսում. Եվրոպայի լիգա

«Արսենալ»-ը պարտվեց Բելառուսում. Եվրոպայի լիգա

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում «Արսենալ»-ը հյուրընկալվեց բելառուսական ԲԱՏԷ-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսում «զինագործները» չօգտագործեցին իրենց ընձեռնված հնարավորությունը, սակայն իր շանսը խաղակեսի վերջնամասում չկորցրեց ԲԱՏԷ-ն, որը 45-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Դրագուն: Երկրորդ 45 րոպեներին անգլիական ակումբին այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը և «զինագործները» անակնկալ պարտություն կրեց՝ զիջելով 1:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Արսենալ»-ի պատասխան խաղը ԲԱՏԷ-ի հետ կկայանան մեկ շաբաթ անց՝ փետրվարի 21-ին Լոնդոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]