1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Վայքի հիմնական դպրոցի տնօրենի կողմից այլոց աշխատավարձը յուրացնելու դեպքով

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Վայքի հիմնական դպրոցի տնօրենի 
կողմից այլոց աշխատավարձը յուրացնելու դեպքով

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանութփյան ստորաբաժանումների ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվել է, որ Վայք քաղաքի հիմնական դպրոցի տնօրենը, որ պաշտոնավարում է 2013 թվականից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր որդուն հրամանագրել է որպես սոցիալական մանկավարժ, իսկ հարսին՝ որպես գնումների համակարգող։ Երկուսն էլ 2017 թվականի հունվարից 2018-ի դեկտեմբեր փաստացի աշխատանքի չեն հաճախել։ Պարզվել է նաև, որ նրանց անվամբ դուրս գրված երկուսուկես միլիոն դրամից ավելի աշխատավարձը յուրացրել է դպրոցի տնօրենը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։

Համագործակցելով ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների հետ՝ փետրվարի 4-ին ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվեց, որ Վայք քաղաքի հիմնական դպրոցի տնօրենը, որ պաշտոնավարում է 2013 թվականից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր որդուն հրամանագրել է որպես սոցիալական մանկավարժ, իսկ հարսին՝ որպես գնումների համակարգող։ Երկուսն էլ 2017 թվականի հունվարից 2018-ի դեկտեմբեր փաստացի աշխատանքի չեն հաճախել։ 

Պարզվել է նաև, որ նրանց անվամբ դուրս գրված երկուսուկես միլիոն դրամից ավելի աշխատավարձը յուրացրել է դպրոցի տնօրենը։

Պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի յուրացում կատարելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]