Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան 
Ռոհանիին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ փետրվարի 13-ին Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում, Խաշ-Զահեդան մայրուղու վրա տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ է դարձել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Այս ծանր պահին անկեղծ վշտակցության և կարեկցանքի խոսքեր եմ հղում Ձեզ, զոհվածների հարազատներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է հեռագրում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]